-Չկա ծածուկ բան, որ չհայտնվի, կամ գաղտնի բան, որ չիմացվի։ Ինչ որ ասում եմ ձեզ խավարի մեջ, դուք հայտարարեցեք օրը ցերեկով, և ինչ որ ասում եմ ձեզ առանձնության մեջ, բարձրաձայն քարոզեցե՛ք տանիքների վրա։ Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում։ Մի՞թե հինգ դահեկան չարժեն երկու ճնճղուկը, և սակայն նրանցից մեկն իսկ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի ամեն մի մազն անգամ հաշվված է։
Ուստի մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք։
Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ես էլ նրա՛ն ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է։ Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առջև, ես էլ նրա՛ն պիտի ուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է։
(Մատթեոսի ավետարան 10:26-33)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1742974249063013
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել