Քաղաքացիական նպատակները չպետք են բաժանվեն ազգային նպատակներից: Չի կարա լինի ազատագրված տարածք, որի վրա ապրում են իրավունքներից ու ազատությունից զրկված անհատ և քաղաքացի: Չի կարա լինի ազատ ու երջանիկ մարդ և հանրություն բռնագրաված և օտարի լծի տակ գտնվող Հայրենիքում: Առանձին-առանձին այդ գաղափարախոսությունները թերի և փաստացի կեղծ են:

Այսօր շատ ազգայնամոլների եմ ճանաչում, որոնք իրանց մոտեցումներով փաստացի լիգիծիմացնում են Հայաստանում առկա իշխանության կողմից վարվող հակաօրինական քաղաքականությունը ժողովրդի դեմ: Առաջ քաշելով սահմանում առկա սրված իրավիճակը՝ նրանք քլնգում և փնովում են հակաիշխանական որեւէ պրոցես, աչք փակում ապօրինությունների վրա: Դատական ապօրինի որոշումներ, ոստիկանական անօրինականություններ մարդկանց հանդեպ և այլ հակաօրինական փաստերը արհամարելով՝ նրանք լիգիծիմացնում են ռեժիմին և հայրենասիրությունից խոսում:

Նաև կա հակառակ կողմը՝ այսպես կոչված՝ իրավապաշտպաներ և այսպես կոչված՝ արեւմտամետ քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք ջատագում են մարդու իրավունքներ, եվրոպական արժեքներ և, միևնույն ժամանակ, խոսում են տարածքային զիջումների մասին: Ի դեպ՝ դրանք միային արեւմտամետ չեն, հիշենք նույն ՀԱԿ չեղածին, որը նույնպես ջատագում էր մարդու իրավունքներ և արեւմտյան արժեքներ, նաև դրա հետ միասին հող հանձնում թուրքին և ինքնիշխանությունը զիջում ռուսին:

Մարդու հիմնարար իրավունքները արեւմտյան արժեհամակարգ չեն, դրանք քրիստոնեական արժեքներ են, որի հիմնադիրը մենք ենք: Մարդու հիմնարար իրավունքները մարդու հոգևոր ազատության, մարդու վերարտադրման և մարդու մտավոր և հոգևոր զարգացման իրավունքներ են: Հայ մարդը պիտի կրի իր մեջ ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային և համընդհանուր արժեհամակարգ: Չկա առանձին Հայակենտրոնություն և մարդակենտրոնություն, դրանք առանձնացած կեղծ են: Վաղվա Հայաստանի հայ քաղաքացին ազգային գաղափարներով լի, իրավական և Հայաստանակենտրոն, պետականամետ մարդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել