Panarmenian.net-ը գրում է.

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեռ չգիտեն՝ ինչու է տապալվել «Գայանե» բալետը:

Հունիսի 8-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է: Նվագախումբը բեմ դուրս չի եկել:«Նվագախմբի անդամներն արդեն բացատրագրեր են գրել,որոնք ավելի ուշ կներկայացվեն հանրությանը: 1160 հանդիսատեսի առաջ դուրս չգալը տեղի է ունեցել անհիմն պատճառներով: Ավելի վաղ 583 աշխատանկից 10 հոգի վարչական մասից ստացել էր ծանուցում կրճատման մասին, հնարավոր է բողոքը կապված է դրա հետ», - PanARMENIAN.Net ին հայտնեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի խոսնակ Վահագն Գասպարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ տոմսերը հետ են վերադարձվելու հանդիսատեսին:

«Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ», - ասում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Նա հավելում է. «Ամեն մեկն իր անձնական հարցով էր, ես այստեղ եմ աշխատում, այնտեղ եմ աշխատում։ Ձեզ համար ամոթ չէ, դուք հիսաթափեցրել եք 1000 մարդու, որ եկել էր մեր թատրոն ներկայացում դիտելու», մեջբերում է Ա1+-ը:

Նա չի պատրաստվում ամեն գնով հարցը լուծել։ Այդ առաքելությունը մշակույթի նախարարին կհանձնի. «Այնտեղ այսօր Ամիրյանն է եղել, թող նա որոշում ընդունի՝ ինչպես հարկ է համարում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել