Երդում չկերած, աշխատասենյակների համար կռիվ չտված Իշխան Զաքարյանը, պարզվում է, ԱԺ-ն այնքան էլ չի սիրում: ՎՊ նախագահ եղած տարիներին սեփական հաշվետվությունը խորհրդարանին հիմնականում ներկայացնելու էր գալիս նրա տեղակալը, հիմա էլ օրենսդրական գործունեությամբ չի ցանկանում զբաղվել:
Զարմանալի ու զավեշտալի իրավիճակ է. եթե խորհրդարանում լինելու ցանկություն չուներ, ինչո՞ւ էր մանդատակռիվ տալիս: Աննախանձելի վիճակում է նախկին պաշտոնյան, չգիտի` մնա պատգամավոր ու խորհրդարանի երեսը չտեսնի՞, թե՞ մանդատը վայր դնի ու հեռու մնա քաղաքականությունից: Իսկ մտորումների համար նա ԱԺ-ում անգամ սեփական սենյակ չունի. Իշխան Զաքարյանի անունով դեռ սենյակ հատկացված չէ: Երևի ԱԺ-ն էլ է բոլոր հաշիվները փակել ՎՊ նախկին ղեկավարի հետ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել