Յուրաքանչյուրն յուրովի է ընկալում կյանքը.
Մեկը լավ մարդ է լինում,մյուսը՝ վատ: Մեկը կողմ է փոփոխություններին, մյուսը կողմ է միապաղաղությանը: Մեկը պատրաստ է հանուն հայրենիքի մեռնել, մյուսը՝ հանուն փողի և պաշտոնի: Մեկը իրական մարդ է, մյուսը՝ կյանքում էլ է "fake": Մեկը ունակ է սիրելու, մյուսը ատելությունը և նախանձը դարձնում է կյանքի նպատակ: Մեկը քաղաքականության մեջ է տեսնում իրեն, մյուսը՝ արվեստում: Մեկը հզոր է, մյուսը՝ թույլ: Մեկը բարի է, մյուսը՝ հոգով բորենի: Մեկը Աստծուն է սիրում, մյուսը՝ իր ֆինանսիստին: Մեկը ընտրում է, մյուսին՝ դրդում են: Մեկը դղյակներ է կառուցում, մյուսը մի կերպ վարձով է ապրում... Եվ այդպես շարունակ: Սակայն բոլորն էլ նման են տխրության ժամանակ:
Հ.Գ. Մաքուր պահեք սեփական անձը, քանի որ այն ձեզ ի ծնե է ընձեռված:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=299349863467711&set=a.113029195433113.12407.100001780998170&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել