Հայ հայտնիները չեն սիրում, երբ իրենց անցյալի մասին ինչ-որ մեկն ինչ-որ բան է հիշեցնում: Մտնում ես նրանց յութուբյան ալիքներն ու հիանում. մեկը մեկից գրագետ ու գեղեցիկ հարցազրույցներ, մի խոսքով՝ իսկական արվեստագետ արտիստներ, որոնք ապրում են հանուն արվեստի: Սակայն երբ մի փոքր փորփրում ես համացանցը, այնքա՜ն հետաքրքիր տեսանյութեր են ջրի երես դուրս գալիս: Ստորև ասածներիս մի քանի ապացույց: Սրանք տեսանյութեր են, որոնցում հայտնված հայ աստղերն ամեն ինչ կանեին, որպեսզի այս վիդեոները վերանային իսպառ, սակայն, ցավոք, դա անհնար է, որովհետև համացանցը հիշաչար է ու ոչինչ ոչ մեկին չի ներում: 

Շպռոտը երբեք չի առանձնացել իր համեստությամբ, նա միշտ սադրիչ տեսանյութեր է ներբեռնում իր սոցէջեր ու երբեք չի հեռացնում դրանք: Սակայն այս մեկն, այնուամենայնիվ, նա հեռացրել է, քանի որ այն իսկապես վիրավորանք էր պարունակում իր ընթերցողի հասցեին. այս տեսանյութը նա մակագրել էր անպարկեշտ արտահայտությամբ:

Լիլիթ Կարապետյանի գլխավոր դերակատարությամբ այս տեսանյութը ևս բավականին աղմուկ բարձրացրեց: Լիլիթը պարում է սեքսուալ զգեստով, հանդիսատեսն էլ ծափահարում է, ողջունում: Ու ոչինչ տարօրինակ չէր լինի այս տեսարանի մեջ, եթե չպարզվեր, որ համերգը տեղի է ունենում անչափահասների գաղութում, դեռահաս պատանիների առաջ: Այո, ակնհայտորեն Լիլիթն այս պարի ու զգեստի համար ճիշտ վայր չի ընտրել:

Սիրուշոյի եվրատեսիլյան պրոմոտուրի ժամանակ մի քանի զվարճալի տեսանյութեր հայտնվեցին համացանցում՝ օտարերկրյա օգտատերերի կողմից հրապարակված: Դրանցից մեկն այս վիդեոն է, որի մեջ միշտ կենդանի երգողի համբավ ունեցող Սիրուշոյի՝ պլյուսով ձայնագրությունն ավելի շուտ է միանում, քան նա բարձրախոսը բերանին կմոտեցներ: Սակայն հնարամիտ երգչուհին որոշում է խաղարկել իրավիճակն ու մինչև երգի վերջը երգելու փոխարեն ուղղակի պարում է: Ամեն դեպքում երգչուհու շփոթվածության աստիճանը մատնում են նրա ահաբեկված աչքերը:

Սոնա Շահգելդյանի ռուսերենի իմացության հարցն այս տեսանյութից հետո դարձավ ազգի թիվ մեկ խնդրո առարկան: Սոնան անկաշկանդ ու իր հնարավորությունների չափով ռուս լրագրողին պատմում է մրցութային օրերից իր ստացած տպավորությունների մասին: Սակայն այս «անշառ» տեսանյութն այնքան աղմուկ հանեց, որ անգամ այսքան տարի անց շարունակում է ակտիվորեն շրջանառվել համացանցում:

Եվրատեսիլի շրջանակներում Սիրուշոյի վերաբերյալ երկրորդ աղմկոտ տեսանյութն էլ ահա այս մեկն էր, որտեղ տեսնում ենք, թե ինչպես է Սիրուշոն օտարերկրյա հանդիսատեսի առաջ անկաշկանդ ու սեքսուալ պարով կատարում իր հիթը: Արտառոց ոչինչ չէր լինի այս տեսանյութի մեջ, եթե հայ հանդիսատեսի առաջ Սիրուշոն իրեն այդքան արիստոկրատ, ինչ-որ տեղ՝ մեծամիտ, ասել է թե՝ մեծն արվեստագետի նման չպահեր:

Լիլիթ Հովհաննիսյանի անհասանելի կերպարը ևս հօդս ցնդեց, երբ համացանցում հայտնվեց հարսանեկան խնջույքի այս տեսագրությունը, որտեղ Լիլիթն իրեն պահում է ոչ թե որպես երգչուհի, այլ իսկական խնջույքավար՝ փորձելով ամեն կերպ հաճոյանալ իրեն վճարած հարսանքարարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել