Կալիգուլան իրեն աստված հռչակեց, ընդ որում՝ կայսր-աստծո գլխավոր քուրմը հենց ինքն էր՝ Կալիգուլան։ Էս անտեր ինքնակոչ աստվածն ուներ ևս 18 մարդ-քուրմ և մեկ ձի-քուրմ՝ Ինցիտատոսը... Էս քրմի պաշտոնի համար յուրաքանչյուրը պարտավոր էր վճարել 8 միլիոն սեստերց՝ ահավոր մեծ գումար, և որ ձին կարողանա անհրաժեշտ գումարը հավաքել, նրա անունից Հռոմի բոլոր ձիերը պարտավոր էին տարեկան հարկ վճարել։ Չվճարելու պարագայում ձիուն սպանդանոց էին ղրկում...
Կալիգուլան էնքան էր հաբռգեսցել, որ Ինցիտատոսին հայտարարեց «աստվածների մարմնացում ու հրամայեց երկրպագել... Պաշտոնյաների երդման տեքստում ավելացրին «հանուն Ինցիտատոսի բարեկեցության և հաջողության» արտահայտությունը...
Կալիգուլայի գլուխն ուտելուց հետո, ի արդարացումն Ինցիտատոսի, ասում էին «ի տարբերություն մյուս սենատորների՝ չի սպանել ու կայսրին ոչ մի վատ խորհուրդ չի տվել, գործ չի տվել»...
Ու քանի որ սենատորին մինչև իր իրավասությունների ժամկետի ավարտը հնարավոր չէր զրկել սենատորությունից, Ինցիտատոսի աշխատավարձը կրճատեցին ու հեռացրին սենատից որպես նյութական ցենզով անհամապատասխան...
... Էսպես բաներ են պատմում ոչ հայեցի հռովմայեցիները ախոռի, ախոռապետի, ձիերի ու ձիականության, ախոռապետի հին ընկերների ու հին ընկերների ձիերի, գործ տալու ու պաշտոն տալու մասին...
© Կալիգուլյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1725042640856997&set=a.196553243705952.56493.100000538320298&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել