Mypage.am-ը գրում է.
Այն, որ Միհրան Ծառուկյանը ու Արփի Գաբրիելյանը միջև սիրավեպ չկա, դա բազմիցս են հաստատել թե Միհրանը, թե Արփին և թե Ֆուլ Հաուսի պրոդյուսեր Արմեն Պետրոյսանը, բայց երբեք այդ խոսակցությունները չեն դադարել ու, ինչքան էլ հերքվում է, միևնույն է ոչ մեկի աչքից չվրիպում լուսանկարները, որտեղ Միհրանն ու Արփին միասին են այս կամ այն միջոցառմանը։
Եվ ում է ձեռնտու այդ լուրի հրապարկումը։
Այս հարցը ունի շատ պարզ մի քանի պատասխան, որոնցից մեկը հաստատ համընկնում է իրականությանը։
Լուրերի հրապարակումը ու թեմայի արդիականության պահպանումը առաջին հերթին հենց ձեռնտու է լրատվամիջոցներին, քանի որ թեման երբեք չի դադարում հետաքրքրել ընթերցողներին և երբեք չի դադարում լինել ամենաընթերցված լուրը։
Երկրորդը ում ձեռնտու է այդ լուրերի անընդհատ հրապարակումը, իհարկե, Ֆուլ Հաուսի ղեկավարությանն է, քանի որ այդպես նրանք միշտ քննարկվող են պահում իրենց դերասաններին, որը և իր չափով օգնում է սերիալի ճանաչելիության բարձրացմանը։ Իզուր չէ, որ սցենարային լուծումները այնպես արվեցին, որպեսզի մի պահ Արփին ու Միհրանը լինեին ընկեր ընկերուհի։ Իհարկե, նաև զարմանալի չէ այն, որ Ֆուլ հաուսի վերջին եթերաշրջանի վերջին սերիայում Արփին ու Միհրանը բաժանվեցին՝ դրանով իսկ նոր քննարկումների առիթ հանդիսանալով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել