Երեկ համացանցի քննարկման թեման Հենրիխ Մխիթարյանի շապիկն էր՝ իր վրայի գրությամբ հանդերձ։ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շապիկին գրված էր. «Ներեցեք, աղջիկներ, ես ժամադրում եմ միայն մոդելների», ինչն էլ շատ երկրպագուհիների զայրույթն է առաջացրել: Շատերը գրում էին, որ Հենոյի կողքին ավելի շատ կցանկանային տեսնել հայուհու՝ հավանաբար մոռանալով, որ մեր հայուհիների մեջ էլ կան շատ մոդելներ:
Ու քանի որ բոլորս իմացանք Հենոյի՝ աղջիկների հարցում նախասիրության մասին, առաջարկում եմ մի ցուցակ, որտեղ Հայաստանի ամենահայտնի մոդելներն են: Փաստորեն, եթե դատենք ֆուտբոլիստի շապիկի գրությունից, այս աղջիկներն ունեն Հենրիխ Մխիթարյանի հետ ժամադրվելու բոլոր շանսերը:
Աննա Գրիգորյան
Շուշան Երիցյան
Մերի Հակոբյան
Անահիտ Հարությունյան
Մարթա Սարգսյան