![]()
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը շարունակում է գտնվել անգլիական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Այս անգամ Մխիթարյանի խաղը տպավորել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին:
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, Աշխարհի 2014-ի ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպմանը ներկա են գտնվել «Լիվերպուլի» սկաուտները՝ Բարի Հանթերը և Մայքլ Էդվարդսը, ով թիմի կազմում նոր ֆուտբոլիստների հավաքագրման հարցում առանցքային նշանակություն ունի. վերջիններս Երևանում հետևել են Մխիթարյանի խաղին:
Չնայած Հայաստանի ընտրանին պարտվեց 3:0 հաշվով, սակայն Մխիթարյանը լավ հանդես եկավ, և անգլիական ակումբը համոզված է, որ նա ապագա աստղ է, և չնայած որ դոնեցկյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 23 մլն ֆունտ, այնուամենայնիվ, «Լիվերպուլում» հույս ունեն տրանսֆերային արժեքի հարցում համաձայնության գալ և սակարկել այն:
Ինչպես նշում է կայքը, Մխիթարյանը գտնվում է անգլիական և իտալական մի շարք այլ ակումբների ուշադրության կենտրոնում:



