ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Եվ այն հասկացա,
Ով Ազատություն,
Որ կարծեմ շատ ես դու նման աղի.
Երբ քեզ պեղում են`
Հանում ընդեքից,
Իրենց ձերքերն են մարդիկ կտրատում,
Ինչպես ապակուց…
Ու երբ լուծվում ես`
Ճիշտ աղի նման
Դու չես երևում,
Դու համր ես դառնում…
Իսկ եթե չկաս`
Անհամություն է,
Որ և կարող է կոչվել բռնություն…
Իսկ եթե չկաս`
Կարող է հոտել
Եվ թանկ սնունդը,
Որ հոգևոր է…
Իսկապես, որ դու նման ես աղի:
Պ.Սևակ
18.XII.59 Թիֆլիս
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=392990220718841&set=p.392990220718841&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել