Iravunk.com-ը գրում է.

«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել նախորդ տարվա մարտի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ եղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Արտյոմ Արսենի Վարդերեսյանի եղբայրը՝ փոքրիկ Արտյոմը:

Հիշեցնենք, որ Ա. Վարդերեսյանը ընտանիքի միակ զավակն էր, հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» եւ ՀՀ «Արիության համար» մեդալներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել