««Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որը 15 տարի շարու­նակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս տարվա ԱԺ ընտրություններից հետո մանդատ չս­տացավ իր քաղաքական ուժի չընտրվելու պատճառով, նշանակվել է Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի ու պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն: Գործարանի սեփականատերը Արթուր Բաղ­դասարյանն է: Այս մասին Aгavot.am-ին տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը, նշելով, որ «մի փոքր» հե­ռացել է քաղաքականությունից: Նա ներկայացրեց, որ հսկայական գործարան է, գյուղոլորտում կարևոր դե­րակատարություն ունեցող արտադրական միավորում է, ունի մեծ թվով աշխատակիցներ, թեև հետամուտ են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նշենք, որ Ազգային ժողովի էջում տեղ գտած տեղեկատվու­թյան համաձայն՝ Հովհաննես Մարգարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել