Mypage.am-ը գրում է.
 Մեր երկրում այնքան էլ ընդունված չէ «հաշվարկով ամուսնություն» ասվածը, բայց կամա թե ակամա մեր շոուբիզնեսում կան երգչուհիներ, որոնք այժմ հայտնի են ու սիրված են հենց իրենց հայտնի ամուսինների շնորհիվ։
 Mypage.am-ը ձեզ է ներկայացնում աստղային զույգերին, որոնց ամուսիները յուրահատուկ «տալչոկ են» կանանց հայտնության համար։

Լիլիթ Հովհաննիսյան՝ երգչուհի, որը դարձավ էկրանի սիրելին, երբ դարձավ երգահան, իսկ հետո նաև պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանի կինը: Մինչ ամուսնությունը, համագործակցությունը կարծես թե այդքան էլ մեծ հաջողություն չէր բերում Լիլիթին, իսկ այր ու կին դառնալը ամեն ինչ փոխեց երգչուհու կյանքում՝ հագուստից մինչև միջազգային բեմահարթակ: Շատերը նույնիսկ չարախոսում էին, որ զույգի ամուսնությունը զուտ ձևական է և այս հարցում ևս խոսում է Վահրամի մասնագիտական կարողությունը:

Աննա Թովմասյան՝ երգչուհի, որին իրականում մարդիկ ճանաչեցին, երբ վերջինս դարձավ Արամեի սիրելին, իսկ հետո նաև կինը: Պետք է խոստովանել, որ Աննայից առավել տաղանդավոր երգչուհիներ կան մեր իրականության մեջ, որոնք անհամեմատ ավելի քիչ են հայտնի և ճանաչած, սակայն նրանց բախտը Աննայինի պես չի բերել՝ հայտնի ամուսին ունենալու հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել