Լրահոսում շատ հաճախ կարելի է հանդիպել հարցազրույցների ու ֆոտոշարքերի հատկապես վերջերս ԱՄՆ տեղափոխված հայ հայտնիների մասին: Այդ նյութերը կարդալիս այնպիսի տպավորություն է, որ Հայաստանից դուրս բոլորը երջանիկ են, ոչ մեկի կյանքում պրոբլեմ չկա, մի խոսքով՝  ամեն ինչ շատ լավ է, կարևորը՝ Հայաստանից հեռու:

Երեկ էլ աչքովս ընկավ վիտամինցի Արմուշի ընտանեկան լուսանկարներով ու հարցազրույցով նյութը: Արմուշը ոգևորությամբ պատմում է, որ շատ ուրախ է, քանի որ որդին ամերիկյան դպրոցում ուսման մեջ հաջողություններ ունի, հարմարվել է, շատ ընկերներ ունի, ամեն ինչ ընտիր է: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այս բառերը հենց այնպես չի Արմուշն ասում: Նա կամաց-կամաց ուզում է լսեցնել մարդկանց, որ Հայաստանից ընդմիշտ է հեռացել, հակառակ այն պնդումներին, որոնք նա անում էր անցած տարի, երբ ասում էր, որ ԱՄՆ է մեկնել կարճ ժամկետով, հոր հիվանդության պատճառով:

Բնական է, մի որոշ ժամանակ անց ինչ-որ մեկը պիտի հարցնի՝ բա դու մի քանի ամսով էիր գնացել, Արմուշ ջան, չե՞ս ուզում հետ գաս, ու այդ ժամանակ էլ Արմուշն ասելու է. «Իմ ուզելը քիչա, երեխեքս չեն համաձայնվում, արդեն հարմարվել են Ամերիկայի կյանքին»: Ես չեմ հասկանում մարդկանց խաբելու իմաստը՝ գնում եմ, բայց գալու եմ, մնալու միտք չկա, անպայման հետ եմ գալու... Ո՞վ է մինչև հիմա հետ եկել Ամերիկայից, որ դու էլ հետ գաս, Արմուշ ջան, ապրիր էնտեղ, որտեղ քեզ հարմար է, ինչպես որ դու ես ճիշտ համարում: Իսկ լրագրողներին էլ կխնդրեի Հայաստանը լքած ու ԱՄՆ-ում Հայաստանում ձեռք բերած ճանաչման շնորհիվ փող աշխատողների մասին քիչ գրեք, չե՞ք հասկանում, որ արտագաղթի քարոզ եք անում:

18738676_1540296692712478_5800403461214820716_o.thumb

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել