PanARMENIAN.Net-ը գրում է.

Ավելի քան 130 իմամ հրաժարվել է հոգեհանգստի կարգ կատարել Լոնդոնի ահաբեկիչների համար: «Մենք չենք կարդա ավանդական հոգեհանգստյան աղոթքները հանցագործների համար և կոչ ենք անում մեր եղբայրներին ու կրոնական առաջնորդներին զրկել նրանց այդ պատվից: Նրանց չարդարացված գործողությունները հակասում են իսլամի ուսմունքին»,-ասվում է իսլամիստ գործիչների հայտարարության մեջ, գտրում է «Ինտերֆաքսը» The Guardian-ի վրա հղումով:

Նրանք հայտարարել են, որ «շոկ և նողկանք են զգում սառնսաիրտ մարդասպանների հանդեպ»:

Իր հերթին Բրիտանիայի Մահմեդական խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն Հանը հայտարարել է, որ իսլամական ուման պատրաստ է աջակցել իշխանություններին՝ երկիրն առավել անվտանգ դարձնելու գործում:

Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:Բրիտանական ոստիկանությունը հունիսի 5-ին հայտնել է Լոնդոնում ահաբեկչությունների գործով ձերբակալությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել