![]() |
| Քաղաքական մեկնաբան |
«Ժառանգության» ակտիվիստ Արման Մուշեղյանը կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը (Առավոտ), որովհետև, ըստ նրա, մինչ ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանին ուժ է պետք: Ամենակարևոր ասելիքը, որը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին գտնվող մարդիկ ունեին, դա հենց այս կոչն էր: Ողջունում եմ Արմանի քայլը, քանի որ նրանք, ովքեր իսկապես գիտակցում են պահի կարևորությունը ու ցանկանում են պայքարը շարունակել քաղաքական հարթությունում ու լուրջ արդյունք ակնկալել, պետք է ամեն ինչ անեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլից դուրս բերելու համար: Իրադարձությունների ընթացքն արդեն իսկ ցույց է տվել, որ հացադուլի գաղափարը այս իրավիճակում «աշխատող չէ», իսկ ժամանակը Ր. Հովհաննիսյանի դեմ է աշխատում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/489964431069080?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




