Արդարև, աշխարհի ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ որևէ արդարացում չունենան, քանի որ նրանք, Աստծուն ճանաչելով, իբրև Աստված չփառավորեցին և շնորհակալ չեղան նրան, այլ անհեթեթ խորհուրդներ ունեցան, ուստի և նրանց միտքը անմտությամբ խավարեց։ Իրենք իրենց իմաստուն համարելով՝ հիմարացան և անմահ Աստծու փառքը հատկացրին մահկանացու մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների նմանությունը ունեցող պատկերների։ Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության և իրենք իրենց մարմինն անպատվեն, քանի որ Աստծու վերաբերմամբ ճշմարտության փոխարեն նրանք նախընտրեցին ստությունը, արարածներին հարգանք ընծայեցին և նրա՛նց պաշտեցին, փոխանակ պաշտելու Արարչին, որ օրհնյալ է հավիտյան. ամեն։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:18-25)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1736080646419040
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել