Իմ կարծիքով՝ համակարգային փոփոխությունների կարիք ունեն ոչ միայն հայ ազգը և Հայաստանը, այլ նաև համայն աշխարհի մարդկությունը և աշխարհը: Աշխարհը խորը համակարգային-քաղաքական և առավել բարոյական ճգնաժամի մեջ է: Այս բոլոր ահաբեկչական ակտերը և բոլոր տնտեսական և քաղաքական անկումները, որոնք նյութապաշտ և անբարո աշխարհաքաղաքական պրոցեսների հետևանք են, փաստում են գլոբալ, համաշխարհային ճգնաժամի առկայությունը:

Եվ այդ համաշխարհային փոփոխությունների պրոցեսներին մենք պետք է ծառայենք որպես օրինակ, քրիստոնյա առաջին ժողովրդին վայել՝ կերտելով այն մարդակենտրոն պետական համակարգը, որն իր բնույթով օրինակ կծառայի աշխարհին: Այն մարդիկ, որոնք խուսափում են քաղաքական տարածք մուտք գործելուց, անվերջ կրկնում են մի վտանգավոր միտք. «Փոխիր ինքդ քեզ, հետո նոր մնացածը»։ Այդ մարդկանց որպես հակափաստարկ կասեմ. «Փոխենք ինքներս մեզ և մեր պետութունը, որպեսզի փոխենք աշխարհը»:

Անհատական մտածելակերպի շրջանակներից պետքա դուրս գանք, և նայենք աշխարհին Մասիսի գագաթից: Չկա «ես» հասկացողություն, կա միայն «մենք»: Դու ինքդ քեզ փոխելով քո փոքրիկ անկյունում՝ ընդհանուրի շահերին չես ծառայի: Դու գուցե որոշ չափով պակաս գիտելիքներով պիտի մտնես այն դաշտ, որում կա մի հավաքական ուժ, որը ունի մի նպատակ: Միայն այդ դաշտի միջով անցնելով՝ դու կարաս քեզ իսկապես փոխես՝ ծառայելով ընդհանուր շահերին:

Առաջին հայացքից աշխարհը փոխելու ծրագիրը անհեռատես և անտրամաբանական է, սակայն ես համոզված եմ իմ ազգի ներուժի վրա, Աբաջյաններ ծնող ժողովրդի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել