«Գագիկ Ծառուկյանը ասել է՝ ով ուզում է, թող կաշառք բաժանի, մենք գնում ենք աշխատելու»,- ԲՀԿ նախագահի խոսքերը փոխանցեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Հիշեցնենք, որ կան լուրեր, ըստ որոնց՝ Ծառուկյանը իր կուսակիցներին ասել է, թե Երևանի ավագանու ընտրություններին եթե ՀՀԿ-ն գումար բաժանի, իրենք եռապատիկ ավելին են բաժանելու: Իսկ մեր այն դիտարկմանը, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ն Գյումրիում էր տրակտորներ բաժանել ընտրություններից առաջ, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դա եղել է քաղաքացիների խնդրանքի արձագանքը և գյումրեցիներին տրակտոր է նվիրվել ընտրություններից առաջ: Ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ոչ թե մրցակից, այլ երկրորդ տեղի համար պայքարող ուժ է համարում ՀՀԿ-ին:
«Քանի որ ՀՀԿ-ականները հաճախ են հայտարարում, թե պայքարը երկրորդ տեղի համար է լինելու, ապա ասեմ, որ, այո՛, իրենք երկրորդ տեղի համար են պայքարում»,-եզրափակեց ԲՀԿ մամուլի խոսնակը:
Աղբյուրը՝ slaq.am
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/03/blog-post_29.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



