Ի՞նչ են խոսում. Ավետ Բարսեղյանը խնդիրներ է ունեցել, ինչի արդյունքում այլևս չի վարում «X Factor»-ը:
Իրականում. «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «XFactor» հեռուստանախագծի գալա համերգներն այս եթերաշրջանում վարում էր Ավետ Բարսեղյանը և վերջին գալա համերգը, երբ որպես հաղորդավար հանդես եկավ Արամ mp3-ը, հեռուստադիտողների շրջանում տարաբնույթ կարծիքների տեղիք տվեց:
Տարածված խոսակցությունների հիմնավոր լինել-չլինելու մասին esyes.am-ը զրուցել է Ավետի հետ, ով հայտնել է, որ որևէ արտառոց բան չի եղել: «Ի սկզբանե նախատեսված էր, որ ես միայն առաջին 5 համերգն եմ վարելու, քանի որ նախագծի հիմնական հաղորդավարը Արամ mp3-ն է»,- տեղեկացրել է նա:
Ավետը նաև տեղեկացրել է, որ շուտով կվերսկսվի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդաշարը, որի հաղորդավարը կրկին ինքն է լինելու:
Աղբյուրը` asekose.am



