Ոճային փոփոխությունները հայտնիների կյանքում անհրաժեշտություն են, որովհետև սովորաբար աստղերը խնդիր են ունենում երկրպագուների հետաքրքրությունն իրենց հանդեպ թեժ պահելու, այդ թվում և՝ վերջիններիս ուշադրությունը սևեռելով իրենց արտաքին տեսքի վրա:

Ոճային փոփոխություններ ասելով՝ առաջնահերթ հասկանում ենք, դե, իհարկե, հայտնիների վարսերը, որոնք հաճախ են գունափոխվում, ձևափոխվում: Այս շարքում մեկտեղվել են հայտնի հայուհիների ամենատպավորիչ կերպարանափոխությունները, որոնց նրանք հասել են ընդամենը վարսերի գույն կամ երանգ փոխելով:

Դերասանուհի և մոդել Աննա Գրիգորյանին սազում են և՛ սևահեր, և՛ շիկահեր կերպարները: Ամեն դեպքում սևահերի կերպարում Աննայի հայացքն ավելի տպավորիչ է, եթե հարց լինի՝ սևահե՞ր, թե՞ շիկահեր, ապա Աննայի պարագայում սևահերը նախընտրելի է:

Կապուտաչյա ու մեղմ ձայնով Պեպելյանին բոլորս միշտ բաց երանգի մազերով ենք տեսել, սակայն տարիներ առաջ Քրիսիտնեն գնաց այդ ճակատագրական քայլին ու սև ներկեց մազերը: Արդյունքը վատը չէր, բայց ամեն դեպքում Քրիստինեի՝ արդեն իսկ սիրված կերպարն իսկույն աղավաղվեց։ Լավ է, որ երգչուհին դա շատ շուտ հասկացավ ու արագ վերադարձավ իր ավանդական բաց երանգին:

Մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանին ևս ճանաչում ենք որպես մեր էկրանների ամենավառ շիկահերներից մեկի: Սակայն սև վարսեր ունենալու գայթակղությանը Շուշանը ևս չէր դիմացել: Ո՞ր տարբերակն է ավելի շատ սազում Շուշանին, դժվար է ասել, որովհետև երկու պարագայում էլ Շուշանի տեսքը հրաշալի է:

«Ֆուլ հաուսի» Զառային մարմնավորող Քրիստինա Եղոյանին բոլորը հիշեցին որպես շատ տպավորիչ սևահերի: Սակայն տարիներ առաջ Քրիստինան ևս շիկահեր էր: Թե ինչպես է Քրիստինան նման սխալմունք թույլ տվել, անհասկանալի է: Չէ՞ որ նա այն հայուհիներից է, ում համար վարսերի սև երանգն այընտրանք չունի: 

Հրաչուհի Ութմազյանը ևս այն սևահերներից է, ով փորձարկել է արտաքինն ու լինզաների և շեկ մազերի օգնությամբ փոխել իր իմիջը: Սակայն, անկեղծ ասած, դա այնքան էլ լավ միտք չէր: Խոսքն այն մասին չէ՝ սազում էր դա Հրաչուհուն, թե ոչ: Իհարկե, սազում էր: Բայց այն, որ հաղորդավարուհին դարձել էր անճանաչելի, փաստ է: Իսկ դա միշտ չէ, որ լավ է:

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանին երկու կերպարում էլ մի բառով կարելի է բնութագրել՝ անթերի: Սա այն դեպքն է, երբ երկու տարբերակն էլ շատ սազում են: Ո՞րն ընտրել, դա արդեն Սոֆյան որոշեց, երբ կարճ ժամանակ սևահեր լինելուց հետո վերադարձավ իր ավանդական բաց երանգին, որն, անշուշտ, շատ համահունչ է նրա բնական, բաց կապտավուն աչքերին: 

Հաղորդավարուհի Աննա Գևորգյանը վերջերս առաջին անգամ մազերը գունաթափեց, ու ինչպես և ակնկալվում էր, շատ արագ հիասթափվեց իր կայացրած որոշումից: Բաց վարսերով Աննային անհնար է ճանաչել: նա կարծես բոլորովին այլ մարդ լինի: Իսկ դա արդեն լավ չէ:

Սիլվա Հակոբյանին մուգ վարսերը շատ են սազում, սակայն վառ, արտահայտիչ դիմահարդարմամբ շիկահերի կերպարը ևս նրան սազում է: Խնդիրը նրա մեջ է՝ արդյոք հանուն վարսերի բաց երանգի արժե ամբողջ օրը շրջել ֆուլ մեյքափով: Այս խնդիրը Սիլվան շատ շուտ գիտակցեց ու արագ վերադարձավ վարսերի մուգ երանգին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել