1in.am-ը գրում է.
Լոնդոնում ահաբեկչության ժամանակ շատ լոնդոնցիների հաջողվել է հարձակման ժամանակ թաքնվել մերձակա բարում: Ականատեսների խոսքով՝ նրանք փակել են տարածքի պատուհանները, հետո փակվել են հաստատության ներսում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նրանք (ահաբեկիչները) վազեցին ճանապարհով, ես բղավեցի. «Բոլորդ փախեք, նրանք ահաբեկիչներ են, նրանք բոլորին կտրում են»: Ես վազեցի նրանց հետևից: Նրանք վազեցին հաստատություններից մեկը, խոշորամարմին տղամարդու վիրավորեցին: Նրանք վազում էին բոլոր բարեր, բոլոր փաբեր: Նրանք բոլորին կտրում էին»,- պատմել է տեղի ունեցածի ականատեսը:
Շաբաթ օրը Լոնդոն-բրիջ կամրջի վրա ականատեսների վկայությամբ՝ մեծ արագությամբ շարժվող ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին: Հետո մոտակա Բորո-մարկետ շուկայում հարձակում է իրականացվել դանակով: Ահաբեկչությունների զոհ է դարձել առնվազն 6 մարդ, մոտ 50 հոգի վնասվածքներ է ստացել:
Ոստիկանները հայտնել են, որ ահաբեկիչները մահապարտի գոտիների մուլյաժ են կրել: