ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է Սյունիքի մարզ` դիտարկելու տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափերը:
Փոխնախարարը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ եղել է Գորիս, Տեղ, Խնձորեսկ, Արավուս, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Վաղատնի, Որոտան և Նորավան համայնքներում, զրուցել համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ:
Ըստ նախնական ուսումնասիրությունների` մարզում առավելապես տուժել են խոշորացված Գորիս, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Վերին Խոտանա, Կոռնիձոր, Սվարանց, Վաղատնի, Որոտան, Արավուս, Նորավան համայնքները` մոտ 60 տոկոսով, իսկ առանձին հողակտորներ` 80-100 տոկոսով։
«Աշխատանքային խումբն առավել մանրակրկիտ կներկայացնի վնասի չափերը, հանձնաժողովը կամփոփի տվյալներն ու կներկայացնի կառավարություն։ Չնայած որոշ համայնքներում, օրինակ Կոռնիձոր և Տեղ համայնքների որոշ դաշտերում կարկտահարության վնասը 80-90 տոկոս է կազմում, բայց հարակից տարածքներում այդուհանդերձ լավ բերք է սպասվում: Հուսանք, որ բնությունը նման տհաճ անակնկալներ էլ չի պատճառի»,- նշել է փոխնախարար Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։