Panarmenian.net-ը գրում է.
 Լոնդունի Sotheby´s, Christie´s и MacDougall´s աճուրդի տներում մեկնարկել է «Ռուսական սակարկությունների շաբաթը», որի շրջանակում աճուրդի են հանվել Հովհաննես Այվազովսկու կտավները:

Վաճառքի են հանվել նաև Իսահակ Լևիտանի, Կուզմա Պետրով-Վոդկինի և Վասիլի Պոլենովի գործերը, Լև Բակստի և Ալեքսանրդ Ռոդչենկոյի նկարները : Կտավների ցուցադրությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին:

Sotheby´s-ում վաճառքի է հանվել Այվազովսկու 5 կտավ, այդ թվում «Ղրիմի ափերի մոտ» (մեկնարկային գինը 46.900 եվրո) «Եզներով լծած սայլը ծովի ափին» և «Լուսնկա գիշերը ծովափին» ծովանկարները (յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 141.000 եվրո): Աճուրդի է հանվել ևս 2 այլ կտավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել