Հայտնի մարդկանց կազմվածքը մեզ միշտ հիացնում է: Բոլորս համոզված ենք, որ աստղերը մի ամբողջ կարողություն են վատնում գեղեցիկ արտաքինը պահպանելու համար: NEWS.am STYLE-ը որոշեց կոտրել այդ կարծրատիպը եւ ներկայացնել աստղերի դիետաների պարզ բաղադրատոմսերը, որոնք առանձնակի ծախսեր չեն պահանջում: Հերթական աստղը տղամարդկանց սիրելի ռուսական երգչուհի Ժաննա Ֆրիսկեն է:

Առաջին 6 օրերին օրական 6 անգամ կերեք առանց յուղի, խաշած կամ գոլորշու վրա պատրաստված ուտեստներ: Յուրաքանչյուր 2 ժամը մեկ կարելի է ուտել 200 գրամ հնդկաձավար, բրինձ կամ թարմ բանջարեղեն: Ոչ յուղոտ միս կամ ձուկ կարող եք ձեզ թույլ տալ ոչ հաճախ, քան շաբաթը 1 անգամ: Խմել կարելի է միայն կանաչ թեյ կամ հանքային ջուր: Շաբաթվա 7-րդ օրը միայն ջուր խմեք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել