Մեզանում, ներկայումս ինչո՞ւ է հիմա այսպես դժգույն, անշնորք, շնորհազուրկ, անշուք, սովորական, անհետաքրքիր, կաղապարված՝ գրեթե ամենուր, բոլոր բնագավառներում…
Որովհետև այսօր շահը, օգուտը, փողն են ամենուրեք և ամենակարևորը, գերխնդիրը՝ նույնիսկ մարդկային ամենասուրբ և նուրբ հարաբերություններում: Նա է թելադրում ամեն ինչ, և գերիշխում են շուկայական, մերկանտելիստական հարաբերություններն ամենուր…
Մի խոսքով՝ ստեղծվել է «պուտանային» իրավիճակ…
Փող տուր, շատ տուր, օգուտ ունեմ, ինչ ուզում ես, արա, ինչպես ուզում ես, միայն շահ լինի, որքան շատ, այնքան լավ…
Այ այսպես էլ ապրում ենք, կներեք, գոյություններս քարշ տալիս՝ խիստ առօրեական, պարզունակ, ձևական, նյութականացված, գռեհկացված, շատ-շատերի մոտ էլ գրեթե անասնական… Եվ մոռանում ենք, որ «պուտանային» իրավիճակի վերջը պատային իրավիճակն է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել