Գիշերվա կեսին շատ վատ լուր ստացա. Մոսկվայի կենտրոնում վառվում է Թատերական արվեստի պետական համալսարանի գլխավոր շենքը... Այն բուհի, ուր սովորել եմ և ավարտել եմ: Այն զգացողությունն ունեցա, ասես իմ բնակարանն է վառվում... Սա սոսկ բուհական շենք չէ, սա ռուսական կայսրության պատմությունն է, Նապոլեոնը հասել է մինչև այս շենքը, կանգնել նրա տանիքին և նայել հեռվից երևացող Կրեմլին... Այս շենքում հայեր են սովորել՝ Ներսես Կագրամանովը, Արտաշես Հովսեփյանը, Վիլեն Գալստյանը, Հակոբ Ղազանչյանը, Սաթենիկ Սահակյանց-Սպիվակովան, ես, ուրիշներ... Միայն թե վնասը շատ չլինի, չավերվի այս կենդանի հուշարձանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել