Երևանում ծխողների ու չծխողների կոնֆլիկտ չկա. ես որ չեմ կարողանում հաց ուտել, երբ կողքս ծխում են, ոչ մի անհարմարություն չեմ զգում, շատ էվոլյուցիոն ճանապարհով մեր բոլոր սրճարաններում ու ռեստորաններում ստեղծվեցին ծխողների ու չծխողների սրահներ, քաղաքում կան սրճարաններ, որտեղ ընդանրապես չեն ծխում, մի խոսքով՝ մարդիկ բողոք չունեն: Իսկ եթե քաղաքակիրթ երկրների օրինակներ եք բերում, անպայման նշեք, որ Ավստրիայում, Եվրոպայի կենտրոնում, հասարակական վայրերում ծխելը մինչև այսօր արգելված չէ, որովհետև մարդիկ ասում են՝ մենք ծխող ազգ ենք, միանգամից չենք լուծելու այդ հարցը, խոսք են տվել 2018-ին «մի բան» անեն, չնայած իբր 2015-ին էին «մի բան» անելու:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mashurgayushh/posts/1443650179032883
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



