Image result for smokingՆախ՝ սկսեմ նրանից, որ, իմ կարծիքով, հասարակական վայրում ծխելու դեմ պայքարելը դա ծխելու դեմ պայքարելը չի։ Մարդիկ, որ սկսել են ծխել հազարավոր բարեկամներից, հարևաններից թաքուն ծխելով, սիգարետը պռովուլկով բռնելով, հաստատ ձևը կգտնեն ծխելու))

Եթե իրոք մտադրված են պատկան մարմինները պայքարել հասարակական վայրում ծխելու դեմ, ուրեմն՝ պիտի լինեն շատ խիստ, առանց բացառությունների տուգանեն, չտուգանվողին տանեն բաժին, անձը հաստատեն, հետո տուգանեն։ Էս դեպքում հասարակական վայր պիտի համարվեն անգամ փողոցները, այգիները և այլն։ Պիտի սահմանվեն «ծխելու համար նախատեսված հատուկենտ վայրեր», որոնցից դուրս ծխելը առանց բացառությունների ենթարկվում ա տույժի։

90-ականներին, երբ Նյու Յորքում որոշեցին պայքարել անտոմս ուղևորվողների դեմ, սկզբում նպատակն անիրականանալի էր թվում։ Բայց ոստիկանության պետը լուրջ էր տրամադրված։ Առանց բացառության բոլորին բռնում էին, մտցնում ոստիկանության շարժական օբյեկտը, որը լինում էր մի սովորական ավտոբուս։ Նման կերպ կարողացան դեմն առնել։ Որովհետև, թվում ա, թե մետրոյի՝ չվճարված տոմսի համար չարժի, որ ոստիկանությունը ընկնի քաշքշուկի մեջ, բայց մի 2 հոգու չվճարելը մեծանում ա, դառնում հսկայական թիվ։ Մարդիկ տեսնում, ասում են՝ եթե մեկը չի վճարում, ես ինչի՞ պիտի վճարեմ։

Նույն վիրուսային ազդեցությունը կունենա բոլոր չնախատեսված վայրերում ծխողներին առանց բացառությունների տուգանքի ենթարկելը կամ այլ համապատասխան պատժի։

Մի 2 ամսվա բազմաչարչար աշխատանքն էս դեպքում գուցե կտա իր արդյունքը։ Բայց ես խիստ կասկածում եմ, որ համապատասխան օղակները պատրաստ կլինեն էդքան խորանալ ու էդքան ռեսուրս ծախսել։

Իսկ ինչ վերաբերում ա ծխելու դեմ պայքարելուն՝

գին թանկացնել, վախենալու նկարներ դնել, հակագովազդներ անել... Այս բոլորը անիմաստ միջոցներ են, ու դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել ա նույն Ամերիկայի փորձով։

Ծխելը թողնելը կամքի ուժի հետ որևէ կապ չունի։ Դա ընդամենը նիկոտինային կախվածություն ա։

Եթե մարդը տրամադրվում ա, որ ինքը թարգում ա, որովհետև կամքի ուժ ունի, էտ պրոցեսի ժամանակ անընդհատ տանջվելու ա՝ մտածելով, որ ինչ-որ արժեքավոր բանից ա հրաժարվում, իսկ իրականում ոչ մի բանից չի հրաժարվում, որովհետև նիկոտինը մարդուն ոչ մի դրական բան չի տալիս։

Ծխողները միշտ գտնում են ծխելու պատճառ, ու առողջությանը վնաս հասցնելը ոչ մի տիպի չի մոտիվանցում իրանց թողնել դա։ Ամենալուրջ մոլորություններից ա նաև էն, որ ծխողներն ասում են՝ երբ ուզեն, կթարգեն ու տենց ծխում են ծխախոտը ծխախոտի հետևից՝ մոռանալով, որ պիտի թարգեն։

Էս մտքերը գրում եմ՝ հիմնվելով գրքի վրա, որն օգնում ա թողնել ծխելը։ Որ քեզ տրամադրում ա թողնել ծխելն ու ուրախանալ էդ փաստով, ոչ թե տանջվել, որ էլ չես ծխելու, բայց կամքի ուժ ունես։
Եթե իրոք ուզում են պայքարեն ծխելու դեմ, թող էս գիրքը թարգմանեն ու տարածեն, վստահ եմ՝ շատերին օգնելու ա։ Որովհետև օգնում ա ազատվել էն կարծրատիպերից, որ մանկուց անընդհատ նստել ա մարդկանց ուղեղում կինոներից, ժուրնալներից, նկարներից՝ թե կռուտոյ մարդը ծխում ա, ուրա՞խ ես, ծխի, տխու՞ր ես, ծխի։

Եվս մեկ անգամ՝ սարսափելի նկարներ, թանկություն, հակագովազդներ ու այլ բլաբլաներ չեն կարող պայքարել ծխելու դեմ։ Ուղղակի պիտի շպրտել սիգարետն ու վայելել կյանքը)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել