Լավ, ինչքա՞ն կարելի է շահարկել և ամեն անգամ խոսել այդ մասին, քնաթաթախ կամ կեսգիշերն անց, ամենուր, անզիջում վազվզելով հարցնել այդ մասին աջ ու ձախ:
Հարգարժան լրագրողներ, ժամանակն է, որ իմանաք՝ քաղաքական, տնտեսական և առհասարակ բոլոր լուրջ գործընթացները, իրավիճակները, հարաբերությունները նույնիսկ մեկ օրվա մեջ կարող են փոխվել մի քանի անգամ: Վերջ տվեք ու հիշեք, որ դժվար է գուշակել, թե մեկ տարի հետո ինչ է լինելու… Չե՞ք հավատում, հարցրեք Հիդրոմետի Սուրենյանին… Նրանք եղանակը ճշգրտությամբ գուշակում են առնվազն հինգ օրվա կտրվածքով, այն էլ՝ մոտավոր…
Այնպես որ հերիք է… Հերիք է հաճույք ստանաք նույն հարցը օրը հազար անգամ հնչեցնելուց, ուրիշ բան ու գործ չունե՞ք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել