Սկզբում ինքս ինձ տանջվում եմ, հետո մտքերի հեղեղից մի միտք է գլխիս մեջ սկսում պտտվել...
Ես սկսում եմ մտածել այդ մտքի շուրջ.
«Եթե ես տխուր եմ, ուրեմն իմ ուրախությունը տրվել է մեկ ուրիշին, ով պետք է այդ օրը երջանիկ լինի: Ասենք՝ տրվել է մեկին, ում ծննդյան օրն է, ու նրա հիշողության մեջ այդ օրը պիտի մնա որպես լուսավոր օր, կամ էլ տրվել է մեկին, ում հոգում անսահման թախիծ կա...»:
Երբ իմ հոգին ուրախ է լինում, հիշում եմ, որ աշխարհի վրա կա մեկը, ով տխուր է... Գուցե նրա ուրախությունը ինձ է տրվել...
Հետաքրքիր է չէ՞... Իմ գլխին եկածը այնքան էլ իրականությանը մոտ չէ, բայց օգնում է տխրության պահին զգալ, որ ավելորդ չէ այդ՝ հոգիդ ծվեն-ծվեն անող տխրությունը: Դա օգնում է չզգալ այն ցավը, որը պատճառում է տխրությունը... Ուրախության
Իսկ դուք ի՞նչ եք մտածում, երբ տխուր եք: