Ինտերնետի լայն տարածումը մարդկանց մոտ ստեղծում է տեղեկացված լինելու պատրանքը, այդ թվում բժշկության բնագավառում: Այդպես առաջանում են բազմաթիվ առասպելներ՝ այդ թվում տեսողության վերաբերյալ:

Առասպել 1. «Եթե հեռուստացույց դիտել մոտիկ նստած, ապա տեսողությունը կվատանա»:
Այ, եթե երկար ժամանակ դիտել հերուստացույց՝ այն էլ մթության մեջ, այդ ժամանակ իրոք տեսողությունը կվատանա, քանի որ աչքերը հոգնում են: Իսկ այն, որ տեսողությունը վատանում է էկրանին մոտ նստելուց, գիտականորեն ապացուցված չէ:

Առասպել 2. «Հատուկ վարժությունները կօգնեն պահպանել տեսողությունը»:
Որպեսզի աչքերի մկանները ստանան բավական բեռնվածություն, հարկավոր է ընդամենը նայել շրջապատող տարածությանը: Մնացածն ավելորդ է:

Առասպել 3. «Սխալ ընտրած ակնոցները վատացնում են տեսողությունը»:
Դա կվնասի նրանով, որ աչքերը կլարվեն և կհոգնեն: Սակայն, եթե ակնոց ընդհանրապես չկրել, ապա աչքերը ավելի շատ կհոգնեն:

Առասպել 4. «Եթե անհանգստացնող ոչինչ չկա, կարելի է բժշկին չդիմել մինչև 40 տարեկան»:
Տեսողությունը, ինչպես և ամբողջ օրգանիզմի վիճակը, հարկավոր է ստուգել տարին մեկ անգամ: Գոյություն ունեն բազմաթիվ հիվանդություններ, որոնք առանձնապես չեն արտահայտվում վաղ շրջաններում:

Առասպել 5. «Հնարավոր է փոխպատվաստել աչքը»:
Այդպես չէ, քանի որ վնասված աչքի և ուղեղի կապը վերականգնել հնարավոր չէ:

Առասպել 6. «Գիտնականները ստեղծել են արհեստական աչք»:
Ներկայումս գիտնականները աշխատում են կենսաչիպի ստեղծման վրա, որը կմիացվի ուղեղի հետ: Սակայն աշխատանքները գտնվում են դեռ սկզբնական փուլում:

Առասպել 7. «Արևային ակնոցներով կարելի է առանց վնասի նայել արևին»:
Ցանկացած ուղիղ հայացք արևին աչքերի համար վնաս է:

Առասպել 8. «Կարելի է զրկվել տեսողությունից, եթե չարաշահել»:
Աչքերի առողջությանը հետևելու նպատակով կարիք չկա սահմանափակել կարդալը կամ հեռուստացույց դիտելը: Այլ բան է, եթե տեսողության հետ կապված  որևէ խնդիր կա:

Առասպել 9. «Չարժե չարաշահել սեքսը, դա կարող է հասցնել կուրության»:
Այս պնդումը ոչ մի հիմք չունի:

Առասպել 10. «Մեծ տարիքում տեսողությունը լավանում է»:
Դա բացարձակ սխալ է: Տարիքի հետ մի քիչ փոխվում է ոսպնյակի օպտիկական ուժը, ինչի պատճառով ստեղծվում է տեսողության ուժեղացման տպավորություն: Իրականում դա կատարակտ հիվանդության նախանշան է, քանի որ այս հիվանդությունը զարգանում է մեծ տարիքում:

mediainform.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել