Վերջերս հանրության ուշադրությունը գրավեց «Կարգին սերիալի» 6րդ եթերաշրջանի նոր դերասանուհին, ով աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, գրավչությամբ  ու հիանալի խաղով: Խոսքը մոդել, մենեքենուհի, ֆոտոմոդել, պրոֆեսիոնալ դիմահարդար, այժմ նաև դերասանուհի Աննա Բաբայանի մասին է: Մանեքենուհին առաջին մանագիտությամբ լոգոպեդ է, սակայն այսօր իր գեղեցկությամբ շատերին է զրկում «խոսելու հնարավորությունից»:

Դերասանուհուն «Կարգին սերիալում» նկարահանվելու առաջարկ արել է Անդրանիկ Հարությունյանը, նույն ինքը Անդոն, ով հանդիսատեսին ավելի ճանաչելի կլինի «Հալալ» մականունով: «Կարգին սերիալում նկարահանվելու առաջարկը ինձ համար անակնկալ էր: Սկզբում մտավախություն ունեի, թե կկարողանա՞մ արդյոք մարմնավորել կերպարը, սակայն թիմի հետ աշխատանքն այնքան հետաքրքիր ու հաճելի է, որնրանց պրոֆեսիոնալիզմըն ինձ անչափ օգնեց: Սա ինձ համար փորձ է այս բնագավառում, քանի որ իմ առաջին դերակատարումն է»: Դերասանուհի Աննան նշեց նաև, որ թիմի բոլոր անդամների, մասնավորապես Հայկոյի ու Մկոյի հետ հիանալի ընկերական հարաբերություններ ունի:

Դերասանուհին տարվա մի մասը անցկացնում է Բարսելոնայում, որտեղ էլ աշխատում է որպես դիմահարդար և ֆոտոմոդել: «Նկարահանումների ավարտից հետո ևս պատրաստվում եմ մեկնել Բարսելոնա: Շուտով այնտեղ ես ու քույրս կբացենք մեր սեփական ստուդիան, որտեղ քույրս, ով պրոֆեսիոնալ պարուհի է, կդասավանդի պար, իսկ ես` դիմահարդարում»:

Աննան ArmStar.am-ի հետ զրույցում ավելացրեց նաև, որ մինչև Բարսելոնա մեկնելը այստեղ Երևանում ևս բուռն գործունեություն է ծավալել որպես հաղորդավարուհի: «TV5 հեռուստաընկերությունում վարել եմ «Երեկո շոուն Արմենի հետ» շոուն` Արմեն Վարդանյանի հետ, որտեղից և ճանաչում եմ Անդոյին, ապա նաև «Բլից»-ը:

ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Աննա Բաբայանը ավելացրեց նաև, որ դերասանի աշխատանքը հեշտ չէ, ինչպես ցանկացած մասնագիտություն, ունի իր դժվարությունները: «Ինձ համար ամենակարևոր բանն այս կյանքում ցանկալի գործով զբաղվելն է, ես հաճույքով եմ անում իմ աշխատանքը»: Աննան ավելացրեց նաև, որ սերիալներից ևս բազմիցս հրավերներ է ստացել, սակայն մերժել է: «Նախ ինքսսերիալներ չեմ նայում, քանի որ չեմ սիրում: Հետո էլ չեմ ցանկանա երկար ժամանակ պահանջող նկարահանումներ ունենալ: Իսկ եթե գեղարվեստական ֆիլմի առաջարկ ստանամ, հաճույքով կհամաձայնեմ, եթե իհարկե կարողանամ մարմնավորել պահանջվող կերպարը»:

ArmStar.am-ի այն հարցին, թե Աննային դուր գալի՞ս է հայտնի լինելը, դերասանուհին պատասխանեց, որ իրեն հայտնի չի համարում: «Երբ իսկապես հայտնի կլինեմ, այդ ժամանակ կհարցնեք»,- ավելացրեց բազմակողմանի զարգացած մեր զրուցակից Աննա Բաբայանը:

Զրուցեց` Աշխեն Մնացականյանը

Լուսանկարները՝ Աննա Բաբայանի անձնական արխիվից


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել