Նայելով այս կանանց` հիանալուց բացի առաջինը մտածում ես, թե որն է նրանց երիտասարդության գաղտնիքը: Յուրաքանչյուրի գեղեցիկ և չծերացող արտաքինի բանաձևն անհատական է: Պլաստիկ վիրահատությունից մինչև պոզիտիվ աշխարհայացք: Նրանցից շատերն իրենց տարիքից երևում են անհավանական փոքր, մի քանիսը` համապատասխան իրենց տարիքին: Սակայն, այս կանանց դեպքում մենք ուշադրություն չենք դարձրել միայն նրանց կնճիռներին, չէ՞ որ նրանք անկախ տարիքից են ինքնատիպ և հիասքանչ:

Բարբարա Ուոլտերս` 84 տարեկան
Նա ԱՄՆ-ի հեռուստատեսության առաջին լեդին է: Աննախադեպ հոնորարներ և ֆենոմենալ հաջողություն, սեփական աստղը հոլիվուդյան փառքի ծառուղում: Նրա լավ պահպանված արտաքին տեսքը պլաստիկ վիրահատության արդյունք է, բայց միևնույն է զարմացնում է......

Կարմեն դել Օրեֆիս` 81 տարեկան
Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա սկսեց աշխատել որպես մանիկենուհի, սուպերմոդել տերմինը դեռ գոյություն չուներ: Նրա մազերը սկսել են ճերմակել 40 տարեկանում, և այդ ժամանակվանից սպիտակ մազերը դարձել են նրան ընդգծող հիանալի միջոցներից մեկը: «Ես ուզում եմ ապրել երջանիկ և մահանալ բարձրակրունկ կոշիկներով»,-ասել է նա:

Սոֆի Լորեն` 79 տարեկան
72 տարեկան հասակում հանրահայտ դերասանուհին նկարահանվեց Pirelli օրացույցի համար, և ոչ թե մարդկանց ինչ-որ բան ապացուցելու, այլ, քանի որ վերջապես կարողացան նրան համոզել:
«Ես չունեմ ծերության դեմ պայքարելու գաղտնիքներ: Պարզապես պետք է ինքդ քեզ հետ խաղաղ ապրես, հավասարակշռված լինես, գեղեցիկ հագնվես, ճիշտ սնվես, մարզվես և քնես 8 ժամից ոչ պակաս»:

Ջուլիան Էնդրյուս` 78 տարեկան
Այն հարցին, թե ինչպես է նրան հաջողվում պահպանել իր տեսքը, դերասանուհին պատասխանել է. «Ես լավատես կին եմ»:

Ջեյն Ֆոնդա` 75 տարեկան
Դերասանուհի, մոդել, քաղաքական ակտիվիստ, գրող Ջեյն Ֆոդան թվում է, թե հասցրել է ապրել մի քանի կյանք: Ներկայում նա կարողանում է հաջողությամբ պայքարել ծերության դեմ` առանց պլաստիկ վիրահատության միջամտության:

Ռաքել Ուելչ` 73 տարեկան
«Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմում նրա կերպարը ոչ ոք չի մոռացել, այդ ժամանակներից մինչ օրս նա չի լքում ամենասեքսուալ կանանց ցուցակի ամենաբարձր հորիզոնականները` անհարմար վիճակում թողնելով ներկայիս գեղեցկուհիներին:

Սյուզան Սարանդոն` 66 տարեկան
դերասանուհի, պրոդյուսեր

Ժաքլին Սմիթ` 67 տարեկան
դերասանուհի, պրոդյուսեր

Էմմիլի Հարիս` 65 տարեկան
երգչուհի, կիթառահար

Օլիվիա Նյուտոն-Ջոն` 64 տարեկան
դերասանուհի, երգչուհի

Սիգուրնի Ուիվեր` 63 տարեկան
դերասանուհի, պրոդյուսեր

Սոֆյա Ռոտառու` 65 տարեկան
երգչուհի

Մերիլ Սթրիփ` 64 տարեկան
դերասանուհի

Կիմ Բեսինջեր`59 տարեկան
դերասանուհի, պրոդյուսեր

Իզաբել Աջանի` 57 տարեկան
դերասանուհի, պրոդյուսեր

Ջինա Դևիս` 57 տարեկան
դերասանուհի, ֆոտոմոդել

Սելա Ուորդ`57 տարեկան
դերասանուհի

Շերոն Սթոուն`55 տարեկան
դերասանուհի

Միշել Պֆայֆեր` 55 տարեկան
դերասանուհի, պրոդյուսեր, երգչուհի

Էնդի Մաքդաուել` 55 տարեկան
դերասանուհի

Ջենիֆեր Տիլլի` 54 տարեկան
դերասանուհի



