Barometer.am-ը գրում է.
Մահացել է հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին
ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցներից մեկում մայիսի 26-ին 89 տարեկանում մահացել է քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրա մահվան մասին հայտնել է քաղաքագետի դուստրը։

"Հայրս այսօր հանգչեց խաղաղությամբ: Նա իր ընկերներին հայտնի էր որպես Զբիգ, թոռներին՝ որպես "Շեֆ", իսկ կնոջը, որպես ամբողջ կյանքի ամուր սեր: Ես ուղղակի գիտեի, որ նա ամենաոգեշնչող, սիրող ու նվիրված հայրն էր: Սիրում եմ քեզ, հայրիկ",- գրել է Միկա Բժեզինսկայան "Ինստագրամ"-ի իր էջում:

Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին՝ լեհ դիվանագետների ընտանիքում։ 1950 թվականին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել:

Նա զբաղվել է սոցիոլոգիայի, քաղաքագիտության, փիլիսոփայության ոլորտների հետազոտություններով։ 1977-1981 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջեյմս Քարթերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել