Բոլորն էլ գիտեն, որ վեճը լուծելու ամենահեշտ ճանապարհը խուսափելն է նրանից: Սակայն երբեմն իրավիճակը պահանջում է պաշտպանել սեփական տեսակետը եւ համոզել համառ զրուցակցին:
Հետեւյալ 10 մեթոդները կօգնեն Ձեզ միանալ այս խմբին:
1. Առաջին հերթին լինել ուշադիր եւ բարեկիրթ
Մի խաղացեք մարդու նուրբ ինքնասիրության հետ: Պետք չէ նրան նեղացնել, նվաստացնել և անցնել անձնականին, այդպիսով դուք ոչնչի չեք հասնի, և նա կանցնի պաշտպանողական դիրքի՝ հերքելով հնարավոր ամեն ինչ (антагонизм): Իսկ այդպիսի մարդուն պրակտիկորեն հակառակը համոզել հնարավոր չէ:
2. Առաջին քայլն ուժեղ հարձակումն է
Սկզբում մեջբերեք ամենաուժեղ եւ առավել ազդեցիկ փաստարկները, Ձեր դիրքորոշումը: Պետք չէ սկսել փոքր բաներից, միանգամից օգտագործեք ծանր հրետանին եւ միայն դրանից հետո անցեք փոքր հետեւակայինին:
3. Ձեռք բերել վստահություն
Փորձեք ավելացնել ձեր կարգավիճակը եւ պատկերը (имидж): Պնդեք, որ դուք գիտեք, որ դուք գործնականում շատ տարիների փորձ ունեք եւ ստացել եք արդյունքներ, վաստակել մեծ գումարներ:
4. Լինել խորամանկ
Հզոր զենք է ասել հետևյալը: «Այո, այո, հենց դրանում դու ճիշտ ես, որ դա լավ գաղափար է, սակայն այստեղ դու ճիշտ չես ...»: Երբ մի մարդ զգում է, որ իր գաղափարները նկատում եք, նա նույնպես կսկսի լսել ձերը:
5. Հաճոյախոսել
Գովեք մարդուն ! Հաճոյախոսեք եւ հատկապես անսպասելի հաճոյախոսություններ արեք, դա զարմացնում է բոլորին, եւ այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է` հանգստացնել ձեր հակառակորդին եւ նվազեցնել նրա վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ:
6. Հետեւողականություն, համաձայնություն
Սկզբում զրուցակցին ասեք այն, ինչի հետ նա համաձայն է (նույնիսկ եթե դա անհեթեթություն է), իսկ հետո ձեր հայացքները: Համաձայնվելու հավանականությունը շատ անգամ բարձրանում է:
7. Զրույցը վտանգավոր թեմաներից տանել հեռու
Խուսափեք «Սուր եզրերից» եւ այն ամենից, ինչը կարող է հասցնել հակամարտության, եւ այն թեմաներից, որ կարող են ցույց տալ ձեր թույլ կողմերը:
Իսկ եթե այդպիսի բան է պատահում, արագ փոխեք խոսակցությունը ասելով. «Հիմա խոսքը դրանում չէ, այլ...», «Դա գործի հետ ոչ մի կապ չունի, գործին վերաբերում է միայն...»:
8. Հետեւել յուրաքանչյուր մանրուքի
Հետևեք անձի ոչ բանավոր պահվածքին, որը շատ բան կարող է ասել: Ոչ բանավոր վարքագիծը կեցվածքն է եւ մարմնի լեզուն (поза, жестикуляция и мимика): Եթե դուք նկատել եք, որ այդ փաստից հետո զրուցակցի աչքերը ձգվում են (дернулся), անմիջապես շարունակեք բացահայտել հետագա փաստարկները առավել մանրամասն. դա ձեր ամենաուժեղ փաստարկն է, և դիմացինդ դա հասկանում է:
9. Մարդիկ սիրում են նպաստ եւ շահույթ
Հանգստացրեք անձին՝ պնդելով ձեր միտքը`ասելով` ինչ ասում է, շատ օգտակար եւ նույնիսկ ձեռնտու է, սակայն նրա դիրքորոշումը նրան որեւէ բանի չի հանգեցնի բացի «ընդամենը իր դիրքորոշումից»:
10. Ցուցաբերել անսպասելի նպատակասլացություն եւ հարգանք
Ուշադիր լսեք ձեր զրուցակցին, եթե նույնիսկ նա ձեզ զայրացնում է: Յուրաքանչուրն էլ կնկատի, որ իրեն ուշադրություն են դարձնում եւ, հատկապես, կնկատի նա, ով գիտի, որ չնայած այն հանգամանքին, որ դուք համաձայն չեք նրա հետ, բայց միևնույն է ուշադիր եք նրա ասածի նկատմամբ: Այս կերպ դուք կարող եք տարբերվել այն մարդկանցից, ում հետ նա երբևիցե շփվել է:



