PanARMENIAN.Net-ը գրում է.
ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը խոստովանել է, որ «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածների արդյունքում Մոսուլի մերձակայքում մոտ 105 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ըստ զինվորականների, նրանց նպատակն էին ԻՊ 2 դիպուկահարները գերճշգրիտ զենքով: Սակայն ավիահարվածի արդյունքում պայթել է շենքերից մեկում պահեստավորված զինամթերքը: Խաղաղ բնակիչները, որոնք եղել են շենքում, զոհվել են, գրում է BBC-ին:
Ավիահարվածի վկաներից մեկն ասել է, որ շենքում ևս 36 անզեն մարդ կա, սակայն ԱՄՆ բանակի հրամանատարությունն ասել է, որ նման տեղեկատվություն չունի:
Ավելի վաղ ամերիկացիները խոսում էին այդ ավիահարվածների անհրաժեշտության մասին՝ օգնելու համար իրաքցի զինվորականներին ազատագրել Մոսուլը:
Խաղաղ բնակիչների ներկայությունը դժվար էր կանխատեսել ռմբակոծությունից առաջ՝ այդպիսի բացատրություն է տվել ԱՄՆ ռազմական հրամանատարությունը:
Մինչդեռ լրագրողները պնդում են, որ խաղաղ զոհերի քանակը հասնում է 200-ի: