Картинки по запросу հենրիխ մխիթարյանՀենոյին հալալ ա, հարց չկա: Բայց я вам один умный вещь скажу, но только вы не обижайтесь, ընկերներ ջան: Մենակ ի՞նձ ա թվում, որ մենք ազգովի այնքան ենք հաջողությունների կարոտ, որ առանձին անհատների հաղթանակները ընդունում ենք որպես համահայկական հաղթանակ: Չէ՞ որ, ըստ էության, ֆուտբոլը խմբային խաղ է, և առանձին անհատների հաղթանակներ չեն լինում: Եվ շատ տխուր է, որ մեր հույսը էլի անհատների վրա է, թիմային մեզ մոտ ոչինչ չի ստացվում, և ոչ միային սպորտում: Հա, շատ հաճելի է, երբ հայ մարզիկը հասնում է այդպիսի հաջողությունների, այո՛, հայոց եռագույնը բոլորիս սրտերը ջերմացրեց: Սակայն Մխիթարյանի անձնական հաղթանակը բերել ազգային-քաղաքական դաշտ և այդ պրիզմայով նայել ազգի ապագային, ներեցեք ինձ, բայց դա մեր անճարության մասին է ասում: Մխիթարյանի հաղթանակով կարելի է ուրախանալ մարզական շրջանակների ներսում՝ որպես հաճելի իրադարձություն, բայց գլոբալ կոնտեքստի մեջ դիտել այդ իրադարձությունը սխալ է: Էմոցիաներից մի քիչ մեզ զերծ պահենք, ժողովուրդ ջան, և աշխատենք, որպեսզի իսկական ազգային հաղթանակի օրը մեզ ավելի մոտենա:

Բայց, մեկ ա, Հենոյին հալալ ա)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել