Image may contain: 1 personՍիրելի շրջանավարտներ,
ի սրտե շնորհավորում եմ Ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ:
Այսօր Դուք հաղթահարեցիք Ձեր կյանքի, թերևս, ամենակարևոր փուլերից մեկը՝ միևնույն ժամանակ թևակոխելով ավելի կարևոր փուլ: Շուտով ոմանց համար դպրոցական նստարանները կփոխարինվեն համալսարանական նստարաններով, ոմանք կինքնադրսևորվեն այլ ոլորտներում, իսկ դպրոցում ստացած գիտելիքները կօգնեն հեշտությամբ հաղթահարել ցանկացած խնդիր և կուղեկցեն Ձեզ ողջ կյանքի ընթացքում:
Մաղթում եմ, որ Ձեր կյանքի յուրաքանչյուր փուլը էլ ավելի հաջողված լինի, քան նախորդը, որ տարիների ընթացքում կուտակած գիտելիքների և հմտությունների պաշարը լինի Ձեր, Ձեր ընտանիքների բարեկեցության և մեր Հայրենիքի զարգացման գրավականը:
Ցանկանում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ անձնական երջանկություն, անսահման հաջողություններ Ձեր ձեռնարկումներում և, որ կարևորն է, լավատեսություն և հավատ Ձեր իսկ ուժերի հանդեպ:
Ձեզ բարի երթ դեպի մեծ կյանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել