Related imageԱդրբեջանի հատուկ ծառայությունների կողմից առևանգված և սպանված «հայկական լրտեսների» թիվը հասել է 5-ի։
Հինգերորդ սպանվածը Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ Սահավաթ Բիննյաթովն է, ում առևանգել են տնից մայիսի 7-ին։ Մայիսի 17-ին Բիննյաթովի խոշտանգված դիակը վերադարձրել են ընտանիքին, սակայն արգելել են նրան հուղարկավորել իրենց գյուղի գերեզմանոցում։

Մյուս 4 սպանվածների տվյալներն են՝
1) Թամքին Նիզամիօղլու ( Təmkin Nizamioğlu, ծնված 1993թ, բնակվում էր Օրդուբադի շրջանի Դարքյանդ գյուղում, զինված ուժերի լեյտենանտ)։ Զինծառայողի հարազատներին հայտնել են, որ նա մահացել է սրտի կանգից։ Դիակը հատուկ ծառայության աշխատակիցների կողմից փակ դագաղով բերվել է գյուղ և հուղարկավորել։

2) Գաբալայի շրջանի բնակիչ Սալեհ Շերիֆ օղլու Քաֆարով ( Qafarov Saleh Şərif oğlu, փոխգնդապետ)։ Առևանգվել է տնից մայիսի 12-ին։ Չորս օր անց նրա խոշտանգված դիակը վերադարձվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ընտանիքի անդամներին և հարազատներին չեն թույլատրել մասնակցել փոխգնդապետի հուղարկավորությանը։ Վերջինիս 2 երեխանները որպես «ժողովրդի թշնամու» զավակներ հեռացվել են դպրոցից։

3) Թարթառի շրջանի բնակիչ Էլչին Գուլիև (Elçin Quliyev, կոչումը դեռ հայտնի չէ)։ Առևանգվել է մայիսի 10-ին կամ 11-ին, իսկ խոշտանգված դիակը վերադարձվել է ընտանիքին մայիսի 18-ին։

4) Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ Մեհման Թելման օղլու Հուսեյնով (Mehman Hüseynov, 1987թ ծնված,կոչումը դեռ հայտնի չէ): Առևանգվել է տնից մայիսի 7-ին, իսկ խոշտանգված դիակը վերադարձվել է ընտանիքին մայիսի 16-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել