Խոյ
Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի: Հարմար է տարբեր տեսակի աշխատանք սկսելու համար: Սակայն ամեն ինչ չէ, որ հեշտությամբ է տրվում: Երեկոյան հնարավոր է տրամադրությունդ ընկնի, կդառնաս դյուրագրգիռ:

Ցուլ
Հասարակ օր չէ, միգուցե լինեն իրադարձություններ, որոնք երկար կմնան քո հիշողության մեջ: Չի բացառվում՝ հետաքրքիր ծանոթություններ լինեն, կհանդիպես մարդկանց, ովքեր քեզ հրաշալի գաղափարներ կտան: Հնարավոր է՝ հետաձգես գործերդ:

Երկվորյակ
Դու գործնական ես, էներգիայով լի, ինչը թույլ կտա հետ մղել հակառակորդներին: Գաղափարներդ հիանալի են, բայց, միևնույն ժամանակ, անիրատեսական: Նոր ծանոթություններ հաստատելու համար բարենպաստ օր է: Կարող ես նաև գնումներ անել:

Խեցգետին
Հնարավոր է խնդիրներ առաջանան, դու այնքան էլ լավ չես հասկանում մարդկանց, այնպես որ հնարավոր է վեճ առաջանա ամեն մի մանրուքից: Օրվա երկրորդ կեսին միգուցե կարևոր տեղեկություն ստանաս: Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

Առյուծ
Դժվար թե կարողանաս հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջդ: Բարենպաստ օր է ինքնուրույն գործեր սկսելու համար: Չի բացառվում՝ հետաքրքիր ծանոթություններ լինեն, այդ թվում՝ ռոմանտիկ: Սիրավեպը, որը կսկսվի այսօր, բուռն ընթացք կունենա:

Կույս
Հնարավոր է՝ դժվարություններ առաջանան: Չի բացառվում՝ տարաձայնություններ ունենաս ղեկավարության հետ: Գործնական հարաբերություններ հաստատելու համար այնքան էլ լավ օր չէ: Կոնֆլիկտներ կունենաս նաև սիրելիիդ հետ:

Կշեռք
Վատ արդյունքի չես հասնի, հաջողությունները այսօր ավելի շատ կլինեն: Կարող ես գնալ զբոսանքի, զբաղվել սպորտով, ֆիզիկական աշխատանքով: Այդ ամենը լավ կանդրադառնա քեզ վրա: Միգուցե հետաքրքիր ծանոթություններ լինեն:

Կարիճ
Ծանրաբեռնված օր է, հնարավոր է՝ տհաճ պահեր լինեն: Դու պարզապես ժամանակ չունես զբաղվելու համար այն ամենով, ինչն իրոք կարևոր է: Չի բացառվում՝ անհաջող գործարքներ կնքես, ֆինանսական կորուստներ ունենաս: Խուսափիր վեճերից:

Աղեղնավոր
Այսօր ամեն ինչ չէ, որ հնարավոր է իրականացնել: Դու առանց մտածելու անցնում ես աշխատանքի՝ հաշվի չառնելով շրջապատող մարդկանց կարծիքները: Խորհուրդ չի տրվում կարևոր որոշումներ կայացնել՝ հատկապես անձնական կյանքին վերաբերող:

Այծեղջուր
Պետք է զգուշություն ցուցաբերես, միայն դա թույլ կտա խուսափել անհաջողություներից: Միգուցե տարաձայնություններ առաջանան մտերիմներիդ հետ, և մեծ մասամբ քո մեղքով: Դու շատ էմոցիոնալ ես մոտենում այն ամենին, ինչ կատարվում է:

Ջրհոս
Դու ցանկանում ես հեշտությամբ հաղթանակի հասնել, սակայն դա առայժմ հնարավոր չէ: Միգուցե կոնֆլիկտ ունենաս գործընկերներիդ հետ: Ինքնուրույն գործելով՝ ստիպված ես շատ դժվարություններ հաղթահարել: Տարաձայնություններ կլինեն նաև մտերիմներիդ հետ:

Ձկներ
Օրվա սկզբում հնարավոր է հիասթափություններ, տհաճ պահեր լինեն: Այնուհանդերձ, կհաջողվի ավարտին հասցնել կիսատ մնացած գործերդ: Չի բացառվում՝ ֆինանսական դժվարություններ առաջանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել