Վրաստանի բնակչության միայն 3%-ն է Հայ առաքելական եկեղեցու հետևորդPanARMENIAN.Net-ը գրում է.

Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը կազմել է բնակչության կրոնական նախապատվությունների քարտեզն ամբողջ երկրի մասշտաբով 2014-ի պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա: Ըստ դրանց, Վրաստանի բնակչության 83.4%-ն ուղղափառ է:

Ուղղափառներին թվաքանակով հաջորդում են մահմեդականները՝ 10,74%, երրորդ տեղում Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են՝ 2,94%-ով: Վրաստանի բնակչության միայն 0,52%-ն է կաթոլիկ, եհովայի վկաները կազմում են բնակչության 0,33%-ը, եզդիները՝ 0,23%-ը, հուդայականները՝ 0,04%-ը:

«Այլ» բնորոշումն է ստացել բնակչության 1,8%-ը: Նրանց թվում են մարդիկ, որոնք հրաժարվել են պատասխանել դավանանքի մասին հարցին կամ այլ ավելի փոքր կրոնական խմբերի ներկայացուցիչներ են:

Ըստ Վրաստանի վերջին մարդահամարի, երկրում մոտ 168.000 հայ է բնակվում: Հայերն ապրում են հիմնականում Ջավախքում՝ 81.000 և Թբիլիսիում՝ 53.000:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել