-Երուսաղեմից մի՛ հեռացեք, սպասեցե՛ք, մինչև որ ստանաք Հոր խոստումը, որի մասին խոսեցի ձեզ հետ։ Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք մոտ օրերս պիտի մկրտվեք Սուրբ Հոգով։
Մի ուրիշ անգամ, երբ դարձյալ հավաքվել էին, առաքյալները հարցրին նրան.
-Տե՛ր, արդյոք հիմա՞ է ժամանակը, երբ վերականգնելու ես Իսրայելի թագավորությունը։
Հիսուսը պատասխանեց.
-Դուք չեք կարող իմանալ այն ժամերն ու ժամանակները, որ Հայրը որոշել է իր իշխանությամբ։ Բայց երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորությամբ կլցվեք և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև աշխարհի ծայրամասերը։
Այս խոսքերից հետո, երբ նրանք դեռ նայում էին նրան, Հիսուսը երկինք համբարձվեց, և մի ամպ նրան ծածկեց նրանց տեսողությունից։ Եվ երբ առաքյալները, իրենց աչքերը հառած, նրա երկինք գնալն էին դիտում, ահա երկու սպիտակազգեստ մարդիկ երևացին նրանց և ասացին.
-Ո՛վ գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնել նայում երկնքին։ Այս Հիսուսը, որ երկինք վերացավ, մի օր դարձյալ կգա այնպես, ինչպես տեսաք նրա երկինք գնալը։
(Առաքյալների Գործերը 1:1-11)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1722543571106081?notif_t=close_friend_activity¬if_id=1495697655720699
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել