Սիրելիներ, այսօր երեկոյան ուշ բոլոր եկեղեցիներում կատարվելու է Ավագ շաբաթվա ամենահուզիչ արարողությունը` Խավարման կարգը: Իրականում այն Ավագ ուրբաթի արարողություն է, սակայն կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան: Այս արարողությանը եկեղեցիների խորանին դրվում են Քրիստոսին և Նրա աշակերտներին խորհրդանշող 13 մոմեր և Ավետարաններից ընթերցվում յոթ հատվածներ Քրիստոսի մատնության, դատապարտության, աշակերտների փախուստի, Պետրոսի ուրացման մասին: Ամեն ընթերցումից հետո հանգցվում են 12 աշակերտների մոմերից երկուսը և վերջում մնում է միայն Քրիստոսին խորհրդանշող մոմը. Տերը միայնակ էր մնացել: Հետևում է Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահը, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը, և խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշարության «Տէր, ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին: Մեկ կողմ դնենք մեր բոլոր զբաղումներն ու գործերը, մեր քայլերն ուղղենք դեպի մոտակա եկեղեցի, և մասնակցությունը Խավարման կարգին, հավատացեք, կվերափոխի ձեր ողջ կյանքը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/509715795758371?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել