Թե ինչու թուրքերի կողմից այդքան սիրվեց Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը, կարծում եմ՝ պարզ է. մեղեդին, մելիզմները նրանց շատ հարազատ են, մուղամոտ: Երբ համացանցը լցվեց թուրքական չելենջի տեսանյութերով, տպավորություն էր, որ կոնկրետ Հայկոն այդքան էլ ուրախ չէ, որ իր երգը թուրքերն են երգում, և ի պատասխան այդ մի քանի հարյուրի հասնող տեսանյութերի՝ հրապարակեց նաև իրենը: Բայց արի ու տես, որ Հայկոն ոչ միայն ուրախ է, որ իր երգը այսքան թուրքականացվեց, այլ նույնիսկ շնորհակալ է դրա համար թուրքերին: Միայն այսպես կարելի է հասկանալ Հայկոյի քայլը, որով նա, այսպես ասած, respect ուղարկեց իր թուրք երկրպագուներին՝ նկարահանելով այս տեսանյութը բազմաթիվ թուրքերի ու թրքուհիների նկարների ու տեսանյութերի ֆոնին:
Ինչ ասես նման դեպքում. հասկացանք, որ խոսքը 33 միլիոն դիտումի մասին է, բայց ախր թասիբն էլ լավ բան է: Ուրախանալ, որ թուրքը տժժում է քո երգի տակ, հետո էլ երգել «Ի՞նչ եք ուզում դուք մեզնից, բորենի թուրքեր, չենք վախենում մենք ձեզնից, մենք ձեր տիրու մեր» ??? Նորմալ եք համարում դուք սա?