Այսօր առավոտյան ականատես եղա առաջին հայացքից մանրուք թվացող, սակայն շատ խորքային խնդիրներ բացահայտող մի դրվագի:
Ոտքով իջնում էի գործի` Բաղրամյան պողոտայով:
Կանգառի մոտով անցնելիս իմ ուշադրությունը գրավեց 004 պետհամարանիշով սկսվող ՈՍ մեքենայի դանդաղ ընթացքը: Ինձ թվաց, թե ինչ-որ մեկին է նա փնտրում:
Ընթանում էր մայթեզրին շատ մոտ և շատ դանդաղ: Մայթով այդ պահին քայլում էր ոստիկանության պետի տեղակալը:
Դե խնդիր չէ: Բոլորս ենք ավտոմեքենայից հոգնում, և շատ հաճելի է առավոտյան ոտքով քայլել գարնանային Երևանով:
Բայց...
Չանցած մի 3 րոպե՝ նորից մի այլ ոստիկանության պետհամարանիշերով մի այլ մեքենա: Նորից դանդաղ ընթանում էր մայթի կողքով: Եվ նորից մի այլ բարձրաստիճան ոստիկան զուգահեռ քայլում էր:
Ես ափսոսեցի այն հարկերը, որի հաշվին այս մեքենաները այսպես անխնա վատնում են վառելիքը:
Կարելի է չէ՞, մեքենայի վարորդին ասել՝ «Գնա, այսինչ տեղը սպասի, ես ոտքով կգամ, քեզ կհասնեմ, մի քիչ ուզում եմ քայլեմ»:
Ինչո՞ւ են զուգահեռ քշում և վատնում վառելիքը:
Թե՞ միևնույնն է Ձեզ համար:



