1) ԱՄՆ մի շարք նահանգներում ճանապարհային ոստիկանները մեքենաներում պահում են Կոկա-Կոլա, որպեսզի վթարներից հետո ճանապարհի վրայից մաքրեն արյան հետքերը:
2) Կոկա-Կոլայով լցված տարայի մեջ դրեք մսի սթեյք, և 2 օր անց դուք այն այլևս չեք գտնի:
3) Որպեսզի անթերի մաքրեք զուգարանակոնքը, մեկ շիշ Կոկա-Կոլա լցրեք այնտեղ և մի պարզաջրեք այն մեկ ժամվա ընթացքում:
4) Որպեսզի վերացնեք ժանգոտ լաքան մեքենայի քրոմապատ դետալների վրայից, տրորեք այն Կոկա-Կոլայի մեջ թաթախած ալյումինե փայլաթիթեղով:
5) Որպեսզի վերացնեք կորոզիայի հետքերը մեքենայի մարտկոցի վրայից, նրա վրա լցրեք Կոկա-Կոլա:
6) Որպեսզի կարողանաք պտտել ժանգոտած պտուտակը, կրկին մշակեք այն Կոկա-Կոլայով:
7) Որպեսզի արդյունավետ մաքրեք կեղտոտ շորերը, լցրեք մեկ շիշ Կոկա-Կոլա շորի կեղտոտ հատվածի վրա, ավելացրեք լվացքի փոշի և լվացեք մեքենայի մեջ: Կոլան կօգնի նաև ձերբազատվել լաքաներից: Կոկա-Կոլան նաև մաքրում է ավտոմեքենայի ապակիները ճանապարհային փոշուց:
8)Կոկա-Կոլայի ակտիվ բաղկացուցիչը օրթոֆոսֆորային թթուն է: Նրա pH-ը հավասար է 2.8-ի: 4 օրվա ընթացքում այն կարող է քայքայել մարդու եղունգները:
9) Կոկա-Կոլայի հումք տեղափոխող բեռնատար մեքենան պետք է համալրված լինի կորոզիայի բարձր ցուցանիշ ունեցող նյութերի համար նախատեսված թափքով:
10) Կոկա-Կոլա ներմուծողներն արդեն 20 տարի է, ինչ օգտագործում են այն իրենց բեռնատարների շարժիչները մաքրելու համար:
Պահպանեք Ձեր առողջությունը!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել