Ինչքան խղճուկ են մեր լրագրողները: Նողկալի է, երբ լրագրողը լոսաբանում է ոչ թե գաղափարի, այլ ռեյտինգացավի համար: Էտ ռեյտինգացավը էնքան ա խեղդել լրագրողական դաշտը, որ անգամ Համբոյի կովերից խոսելուց առաջ հոդվածի առաջին տողում գրվում է անժելա սարգսյան. ասենք՝ «անժելա սարգսյանը շատ է սիրում կովի միս, դրա համար էլ էսօր կխոսենք համբոյի կովերի մթերատվությունից»: տառապողների աչքը լույս, մի նոր օբյեկտ ա հայտնվել: Բա, բա որ հանրայինը, Հայաստանի Հանրապետության առաջին ալիքը չլուսաբաներ մեծարգո ստրիպ պարուհու այցը Հայաստան, բա էտ ո՞նց կլիներ: Բա որ նեղանար հետ գնար, բա էտ խեղճերը մի տարի ինչո՞վ ռեյտինգ հավաքեին: Ինչ մեղկ եք դուք, աղքատիկ լրագրողներ, որ պիտի ստրիպ պարուհու լուսաբանեք ու մեծարեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել