![](/static/news/b/2013/03/46451.jpg)
Ընդունված է Սամվել Կարապետյանին «դեմք ա, մալադեց»-ով վերաբերվել:
Իսկ ինձ համար բացարձակապես միևնույնն է, թե ինքը ինչով է զբաղվում, արդյոք իր արածը սերունդներին պե՞տք է, թե՞ չէ: Շատ մեկ է: Ես գիտեմ, հասկանում եմ, որ հուշարձաններ պահպանելը լավ բան է, դրանք ուսումնասիրելն էլ էնպես ոչինչ, բայց ես նաև հստակ գիտեմ, որ լավ գործն առանց սիրո առնվազն կիսատ է:
Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարող ես անձնուրաց կերպով սիրել քարերի հավաքածուն ու միաժամանակ էդքան ատել էդ հավաքածուի էությունը: Դե ես չեմ պատրաստվում քննել Սամվել Կարապետյանի հոգու խորխորատները: Աստված իր հետ: Էդքան մաղձով ապրող մարդը շատ մեղք է: Աստված իր ու իր չստացած շքանշանի փորացավի հետ:
Բայց երբ մարդը սկսում է բացահայտ ստեր փչել՝ վկաներ կանչելով հանգուցյալներին, հասկանում ես՝ это уже клиника, պաթոլոգիկ ատելություն, պաթոլոգիկ հոգեվիճակ:
Երբ ցեխ շպրտելու խաթր արդեն միջոցների ընտրություն էլ չես անում, էդ ցեխը հանգիստ կարող է պտտվել ու ճպպալ սեփական երեսիդ:
Զոր օրինակ:
Սրանից հետո կլինե՞ն մարդիկ, որ կհավատան ՍԿ-ի հերթական հայտնութենական բացահայտումներին:
Ի դեպ, պաթոլոգիկ ատելությանն ուղեկցում է նաև պաթոլոգիկ տգիտությունը կրոնական հարցերում: Սամվել սարկավագը իրեն բնորոշ մանրակրկիտ կերպով շարել է ՍԿ-ի տգիտության կետերը:
Ոչ մասնագետ հուշարձանագետը երևի ուզեց նաև ոչ մասնագետ կրոնագետ լինել: Ահա, բա ոնց չէ: